Հասարակություն

«Ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից»․ Յուրա Մովսիսյան

Adrine Nidelyan 115 դիտում
«Ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից»․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:

«Կարծում եմ ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչը նրանք գիտեն:

Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանն ու հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին:

«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիզն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ այս խառնաշփոթից մեզ հանելու համար: Ես հավատում եմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ հիմքեր ունեն, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Պետք է հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը կպայքարի ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250