Սպորտ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գոռ Ներսիսյանը՝ առաջին Եվրոպայի չեմպիոնը հայկական կարատեի պատմության մեջ

Edita 112 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գոռ Ներսիսյանը՝ առաջին Եվրոպայի չեմպիոնը հայկական կարատեի պատմության մեջ

2024 թվականի փետրվարի 9-11-ը Թբիլիսիում անցկացվեց կարատեի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (WKF): Մայրցամաքային ֆորումը հավաքել է մրցաշարի պատմության մեջ ռեկորդային թվով մասնակիցներ՝ 1160 մարզիկներ 49 երկրներից:


Թբիլիսիում տեղի ունեցած՝ Եվրոպայի Ս21 առաջնությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը հաղթեց մակեդոնացի մրցակցին՝ դառնալով Ս21 -84 կարգում Եվրոպայի չեմպիոն։ 


Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ Գոռ Ներսիսյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով բոլոր 5 գոտեմարտերում:


ՀՀ Կարատեի Ազգային Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կարատեի պատմության մեջ առաջին անգամ ունեցանք ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունից: 





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250