Քաղաքականություն

Երբ կսկսվի հարձակումը Ռաֆահում․ Նեթանյահուն նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Edita 1 րոպե 142 դիտում
Երբ կսկսվի հարձակումը Ռաֆահում․ Նեթանյահուն նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը չի հրաժարվի Գազայի հատվածի հարավային հատվածում Ռաֆահ քաղաքի վրա հարձակումից՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման ուժերը։ Այս մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: 


«Նա, ով ցանկանում է խոչընդոտել Ռաֆահում մեր գործողությանը, ի վերջո մեզ ասում է՝ «պարտվեք պատերազմում»», - ասել է նա։


«Հարձակումը կսկսվի այն բանից հետո, երբ մենք ռազմական գործողությունների շրջանների խաղաղ բնակիչներին հնարավորություն կտանք տեղափոխվել անվտանգ վայրեր», - հստակեցրել է Իսրայելի կառավարության ղեկավարը:


Բացի այդ, Նեթանյահուն մատնանշել է Եգիպտոսի և կատարի միջնորդությամբ զինյալների հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունը:


«Իսրայելական կողմը ոչինչ չի ստացել, բացի ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներից»,- նշել է կառավարության ղեկավարը:


Դրանց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը, արմատական շարժման պահպանումն իր ներկայիս տեսքով եւ հազարավոր բանտարկյալների ազատ արձակումը իսրայելական բանտերից, պարզաբանում է Reuters գործակալությունը:


Վերջին ամիսներին Ռաֆախում ապաստան է գտել շուրջ 1,3 մլն պաղեստինցի՝ ներքին տեղահանված անձ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250