Հասարակություն

Երևանում բլոգեր, լրագրող ներկայացած տղամարդը հայտնել է, որ Եգիպտոսում, ապա Երևանում փորձել են իրեն սպանել

Edita
Երևանում բլոգեր, լրագրող ներկայացած տղամարդը հայտնել է, որ Եգիպտոսում, ապա Երևանում փորձել են իրեն սպանել

Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում քաղաքացին եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Մարգարյանի գլխավորությամբ։


Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Թավրիզյան փողոցում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Ռոման Բաղդասարյանն է։


Նա հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնել է իր ծանոթ Գևորգ Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։


Ոստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն:


Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Ռ․ Բաղդասարյանին հարվածող անձը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, ում հետ եղել է ևս 2 հոգի։ Այնուհետև շարունակելով ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումները ոստիկանները պարզել են, որ Opel-ը շահագործում է Արագածոտնի մարզի բնակիչ 35-այա Համլետ Ս․-ն, ով փետրվարի 14-ին նախնական համաձայնության գալով դեռևս չպարզված 2 անհայտ անձանց հետ փետրվարի 16-ին, ժամը 08։10-ին Opel-ով գալիս են Թավրիզյան փողոց, որտեղ դարանակալում են Ռ․ Բաղդասարյանին, ապա շարունակում հետապնդել նրան ու երբ Ռ․ Բաղդասարյանը Գևորգ Ա․-ի Mercedes-ով հասել են Հովսեփ Էմինի փողոցի 83 հասցեի մոտ, Opel-ի մեջ գտնվող անհայտ անձանցից մեկը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել Mercedes-ին, բացել դուռը և հարվածել Ռ․ Բաղդասարյանին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ, ապա դիմել փախուստի։


Կայքի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները Աշտարակ քաղաքում հայտնաբերել են Համլետ Ս․-ին և ֆիզիկական ու հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխվել է բաժին:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 2 անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:


Նշվում է նաև, որ Ռ․ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը բլոգեր, լրագրող է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից