Քաղաքականություն Կարևոր

Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա

Unknown 1 րոպե 168 դիտում
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա

ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։



«Իսկապես շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով և համաձայնեն շարունակել երկարատև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,– գրել է նա։


Հիշեցնենք՝ երեկ Մյունխենում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250