Հասարակություն

Իսպանիայում նոր մանրամասներ են հայտնել ռուս օդաչու Կուզմինովի մահվան մասին

Julya
Իսպանիայում նոր մանրամասներ են հայտնել ռուս օդաչու Կուզմինովի մահվան մասին

Իսպանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ օդաչու Մաքսիմ Կուզմինովի, որը 2023 թվականին առեւանգել էր ռուսական ռազմական ուղղաթիռը, մահվան մեջ երկու մարդ է ներգրավված: Այս մասին գրում է Pays թերթը, փոխանցում է Gazeta-ն։


«Նրա սպանությունը հետաքննվում է խիստ գաղտնիության պայմաններում, իսպանական հատուկ ծառայությունների աղբյուրները ենթադրում են, որ մարդասպանները երկու հրաձիգ են եղել», - ասվում է հրապարակման մեջ: 


Հիշեցնենք` փետրվարի 19-ին իսպանական EFE լրատվական գործակալությունը, հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին, հաստատել է Իսպանիայում Կուզմինովի մահը: Մահվան փաստը հաստատել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։


Օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որը 2023 թվականին առեւանգել էր ռուսական ռազմական ուղղաթիռը, անցյալ տարվա հոկտեմբերին Իսպանիա էր մտել Իգոր Շեւչենկոյի անունով ուկրաինական անձնագրով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից