Հասարակություն

Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում երթևեկության փոփոխություն է կատարվել

Adrine Nidelyan
Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում երթևեկության փոփոխություն է կատարվել

Երևանի քաղաքապետարանից հաղորդում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով:

Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից