Հասարակություն
Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ առաջիկայում սպասվող եղանակը
Edita
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 26-28, երեկոյան՝ 17-19 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ և տուժածներ
Պապիկյանը հանդես է եկել բանակի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ
5.0
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով
1.0