Քաղաքականություն

ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ

Gohar Vardanyan 1 րոպե 343 դիտում
ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։


Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է դեմ տալու, մի անգամ կասի Խոջալուի թեմա, մյուս անգամ սահմանադրության հարց կբարձրացնի, մեկ այլ առիթով Սյունիքով արտատարածքային միջանցք կուզի ու այդպես շարունակ։


Չէ՞ որ այդ պետության նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը կամ առնվազն ոչ կենսունակ հայկական պետության ձևավորմանը։ Հենց դրան էլ տանում է խաղաղության պայմանագրի ուղին՝ քայլ-քայլ, մաս-մաս․․․իսկ մենք կարող ենք շարունակել ինքներս մեզ խաբել ու հավատալ, որ հեսա մի հրաշք թուղթ կլինի, որ մեզ բոլոր խնդիրներից կազատի․․․»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250