Քաղաքականություն

Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել

Adrine Nidelyan 207 դիտում
Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել

Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով եռաքաղաքացիություն ունեցող անձ է ձերբակալվել, հայտնում է Bild-ը:


Գերմանիայի, Մարոկկոյի և Լեհաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Սուֆյան Թ.-ն ՈւԵՖԱ-ի միջոցով փորձել է աշխատանքի անցնել որպես Եվրոպայի առաջնության ստյուարդ:


Հետաքննությամբ պարզվել է, որ այդ անձը աշխատանքի անցնելու դիմումներ է ներկայացրել նաև Rock am Ring երաժշտական ​​փառատոնի և «Նյուրբուրգրինգ 24 ժամ» ավտոմրցարշավի ժամանակ:


Քննիչների կարծիքով՝ ձերբակալվածը կարող է լինել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ: Այս խմբավորումն էր մարտին Ռուսաստանի «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250