Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դի Մարիայի գոլը հաղթանակ բերեց Արգենտինայի թիմին

Alya B. 104 դիտում

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Չիկագոյում (ԱՄՆ) ընկերական հանդիպում անցկացրեց Էկվադորի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։


40-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան։


Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին խաղադաշտ դուրս եկավ 56-րդ րոպեին՝ փոխարինելով Դի Մարիային։


Մինչեւ Ամերիկայի գավաթի մեկնարկը (հունիսի 20) Արգենտինայի հավաքականը հունիսի 15-ի ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի թիմի հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250