Սպորտ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ը

Alya B. 1 րոպե 168 դիտում
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ը

Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը։


Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։


Ստորև՝ մասնակիցներն ըստ խմբերի․



A խումբ


Գերմանիա — ԵԱ եռակի չեմպիոն (երկու անգամ՝ ԳՖՀ)

Շոտլանդիա

Հունգարիա

Շվեյցարիա


B խումբ


Իսպանիա — ԵԱ եռակի չեմպիոն

Իտալիա — ԵԱ կրկնակի չեմպիոն

Խորվաթիա

Ալբանիա


C խումբ


Դանիա — ԵԱ չեմպիոն (1992)

Սլովենիա

Սերբիա

Անգլիա


D խումբ


Լեհաստան

Նիդերլանդներ — ԵԱ չեմպիոն (1988)

Ավստրիա

Ֆրանսիա — ԵԱ կրկնակի չեմպիոն


E խումբ


Բելգիա

Սլովակիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն

Ռումինիա

Ուկրաինա


F խումբ


Թուրքիա

Վրաստան

Պորտուգալիա — ԵԱ չեմպիոն (2016)

Չեխիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն


Եվրոպայի չեմպիոն երբևէ դարձած հավաքականներից առաջիկա Եվրո-ն բաց կթողնի Հունաստանը, իսկ ԽՍՀՄ-ն և Չեխոսլովակիան 1990-ականների սկզբին կազմալուծվել են։


Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը վերջին մրցաշարի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Ամենատիտղոսակիր թիմերը Գերմանիան և Իսպանիան են՝ երեքական տիտղոս։


Իսպանիայի հավաքականը դեռևս միակն է, որը կարողացել է պաշտպանել տիտղոսը՝ երկու անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն։ Ամենից հաճախ մրցաշարին մասնակցել է Գերմանիան՝ 13 անգամ, որին հաջորդում է Իսպանիան (11)։ Գերմանիան ամենահաճախն է նաև մասնակցել եզրափակիչներին՝ 6 անգամ։


Հայտնում է` ArmSport.am-ը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250