Քաղաքականություն

Թուրքիան Իրանին մեղադրում է քրդերին կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու մեջ

Adrine Nidelyan 1 րոպե 88 դիտում
Թուրքիան Իրանին մեղադրում է քրդերին կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու մեջ

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն օգտագործում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։


Ըստ թուրքական իշխանամերձ «Yenisafak» լրատվամիջոցի՝ Իրանը Իրաքի Սուլեյմանիյե շրջան է ուղարկել 50 միավոր «Shahed 136» կամիկաձե ԱԹՍ, որտեղ, ըստ պնդման, ներկայություն ունեն PKK-ի զինյալ քրդերը։


Նաև տեղեկացվում է, որ այդ ԱԹՍ-ները հետախուզական թռիչքներ են իրականացրել Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ մի քանի տարի առաջ Սիրիայում անցկացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության տարածքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250