Քաղաքականություն

Շվեյցարիան 2-0 հաղթեց ու հետագա պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային

Adrine Nidelyan 1 րոպե 162 դիտում
Շվեյցարիան 2-0 հաղթեց ու հետագա պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային

Շվեյցարիան 2-0 հաղթեց ու հետագա պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային․ շվեյցարացիները 1/4 եզրափակիչում են։

Խաղի հաշիվը մոտ տարածությունից 37'-ին բացեց Շվեյցարիայի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը, որին իտալացիների տուգանային հրապարակում փոխանցում կատարեց Ռուբեն Վարգասը։


Իսկ արդեն արդեն 2-րդ խաղակեսի սկզբում աչքի ընկավ հենց Վարգասը։ 46-րդ րոպեին հարձակվողը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց Իտալիայի ավագ Ջանլուիջի Դոննարումմայի դարպասը։ Փոխանցումը կատարեց կիսապաշտպան Միշել Էբիշերը։


74-րդ րոպեին հարձակվող Ջանլուկա Սկամակկան կարող էր կրճատել խաղի հաշիվը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։

Ռուբեն Վարգասը ճանաչվեց Իտալիայի դեմ հաղթական հանդիպման խաղացող։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250