Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները բախվել են կոլումբացի երկրպագուների հետ

Alya B. 1 րոպե 145 դիտում

Սկանդալով է ավարտվել Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Ուրուգվայ - Կոլումբիա հանդիպումը։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի ստադիոնում տեղի ունեցած մրցախաղի ավարտից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները տրիբունայի առաջին շարքերում բախվել են կոլումբացի ֆանատների հետ, որոնք անպատվել են նրանց։


Ուրուգվայի հավաքականի խաղացողներ Դարվին Նունիեսն ու Ռոնալդ Արաուխով բարձրացել են տրիբունա եւ սկսել են հարվածել երկրպագուներին։


Ուրուգվայի հավաքականը Կոլումբային պարտվել էր 0:1 հաշվով եւ Կանադայի հետ կվիճարկի բրոնզե մեդալները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250