Սպորտ

Կոլումբիայում Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո ծեծկռտուքի հետևանքով 5 մարդ Է զոհվել

Alya B. 1 րոպե 38 դիտում
Կոլումբիայում Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո ծեծկռտուքի հետևանքով 5 մարդ Է զոհվել

Կոլումբիայում Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որում ազգային հավաքականը պարտվել է Արգենտինային (0։1) ծագած տարբեր կռիվների պատճառով մահացել է 5 մարդ՝ ձերբակալվել ավելի քան 20 հոգի։ Այս մասին Caracol հեռուստաալիքի եթերում ասել է Կոլումբիայի ազգային ոստիկանության ղեկավար Նիկոլաս Ռոխասը ։


«Ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ստացվել է ավելի քան 5 հազար ահազանգ՝ կապված ծեծկռտուքի և զանգվածային տարբեր անկարգությունների հետ։ Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն ծեծկռտուքի 1322 դեպք է գրանցվել՝ որոնցից 26 ավարտվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Առայժմ ձերբակալվածների թիվը կազմում է 25 հոգի, բայց այն դեռ կարող մեծանալ»,- ասել է Ռոխասը։


Նշվում է, որ ծեծկռտուքների հետևանքով 4 մարդ մահացել է երկրի մայրաքաղաք Բոգոտայում, ևս մեկը՝ Իբագեում։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը Կոլումբիայի հավաքականը մրցաշարի եզրափակչում պարտվեց Արգենտինային (0:1)

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250