Ժամանց

Բելլա Հադիդը սկանդալային գովազդից հետո դատի կտա Adidas-ին

Alya B. 37 դիտում
Բելլա Հադիդը սկանդալային գովազդից հետո դատի կտա Adidas-ին

Սուպերմոդել Բելլա Հադիդը պատրաստվում է դատի տալ Adidas-ին սկանդալային գովազդից հետո: Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։


Լրագրողների տեղեկություններով՝ Բելլա Հադիդը փաստաբաններ է վարձել, որոնք հայց կներկայացնեն դատարան։ Սուպերմոդելը ցանկանում է, որ Adidas-ը պատասխանատվություն կրի իր գովազդային արշավում իրեն օգտագործելու և սկանդալի մեջ ներքաշելու համար: Ընդ որում, նշվում է, որ հայտնին դեռևս չի խզել ապրանքանիշի հետ պայմանագիրը։


Օրերս Adidas-ը ներողություն է խնդրել պաղեստինցի մոդել Բելլա Հադիդի հետ սպորտային կոշիկները գովազդելու համար: Ապրանքանիշը թողարկել է կոշիկներ՝ ի պատիվ 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի: Այդ տարի Գերմանիայում ահաբեկչություն էր տեղի ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին։ Բելլա Հադիդը ոչ մի կերպ հրապարակավ չի մեկնաբանել ապրանքանիշի հայտարարությունը:


Հոկտեմբերի կեսերին Հադիդների ընտանիքը բողոքել է այն բացասական վերաբերմունքից, որը նրանց հասցեին է գալիս ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի հակամարտությունում Պաղեստինի աջակցության պատճառով: Ձեռնարկատեր Մուհամեդ Հադիդը, նրա նախկին կինը՝ Յոլանդան և նրանց երեխաները՝ մոդելներ Ջիջի, Բելլա և Անվար Հադիդները, պարբերաբար հաղորդագրություններ էին ստանում, ինչը ստիպում էր նրանց անհանգստանալ իրենց բարեկեցության համար: Նրանց անհանգստացնում էին` գրելով էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերում և SMS-ով։ Ընտանիքի բոլոր անդամները փոխել են հեռախոսահամարները, իսկ Մոհամեդ Հադիդը ցանկացել է բողոք ներկայացնել ՀԴԲ-ին։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250