Քաղաքականություն

Առնվազն 80 գերի ենթարկվել են բռնի անհետացման. Սահակյան

Adrine Nidelyan 351 դիտում
Առնվազն 80 գերի ենթարկվել են բռնի անհետացման. Սահակյան

Կան անձինք, որոնց գերեվարումը Ադրբեջանը չի ցանկանում հաստատել։ Այդ դեպքում աշխատանքը կրկնակի բարդության խնդիր ունի, նախ պետք է ապացուցենք, որ ողջ են ու Ադրբեջանում են գտնվում ու նոր աշխատենք նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Այդ մասին ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ առնվազն 80 գերի ենթարկվել են բռնի անհետացման։

«Մարդու իրավունքների կոնտեքստում գոյություն ունի ճշմարտության իրավունքը։Անկախ նրանից, թե ինչպիսի անցանկալի զարգացումներ են տեղի ունեցել, պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմարտությունը հայտնել ընտանիքներին։ Տևական անորոշությունը ընտանիքներին դարձնում է մարդու իրավունքների մեկ այլ խախտման զոհ ՝ խոշտանգումների, նրանք տևական ժամանակ ենթարկվում են հոգեկան տառապանքի, որը ևս իրավական որակում ունի միջազգայնորեն»,-ասել է Ս.Սահակյանը։

Ըստ նրա՝ ունենք նաև երրորդ խումբ՝ անհետ կորածները։ Բռնի անհետացածների և անհետ կորածների տարբերությունը, Ս.Սահակյանի խոսքերով, կայանում է նրանում, որ առաջին խմբի դեպքում կան փաստեր, որ անձը գերեվարված եղել է, թեկուզ կարճատև ժամանակ ողջ է եղել, իսկ անհետ կորածների դեպքում՝ նման ապացույցներ չկան։ Նրանք հայտնվել են հակառակորդի հսկողության գոտում, սակայն չգիտենք, թե հետո ինչ զարգացում է տեղի ունեցել։ Այս դեպքում պատասխանատվություն կրում են երկու պետությունները։

«ՀՀ-ի դեպքում կարևոր են գտնված մասունքների ԴՆԹ հետազոտությունների պատշաճ գիտական եզրակացությունը, Ադրբեջանի պարագայում կարևոր է, որ չխոչընդոտի որոնողական աշխատանքներին» - ասաց իրվապաշտպանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250