Սպորտ

Փարիզ-2024. Իմ տաղանդը նվեր է բոլոր ալժիրցիներին․ Իման Խելիֆ

Alya B. 130 դիտում
Փարիզ-2024. Իմ տաղանդը նվեր է բոլոր ալժիրցիներին․ Իման Խելիֆ

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Ալժիրի կանանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ Իման Խելիֆը, ևս մեկ անգամ խոսել է իր շուրջ ծագած սկանդալի մասին։


«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում իմ մասին մարդիկ։ Ինձ համար կարևոր է մնալ բարձր մակարդակի վրա և տալ իմ ժողովրդին այն, ինչին նրանք արժանի են: Ես գիտեմ, որ տաղանդ ունեմ, և սա նվեր է բոլոր ալժիրցիներին»,- Խելիֆի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:


Հիշեցնենք, որ Խելիֆը այն մարզիկներից մեկն էր, որը 2023 թվականին բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կողմից անցկացված աշխարհի առաջնությունում ձախողվեց գենդերային թեստը, սակայն նրան թույլ տվեցին մասնակցել Օլիմպիական խաղերին:


ՕԽ-ում կանանց բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչում օգոստոսի 10-ին Խելիֆը ուժերը կչափի չինուհի Լիու յանի հետ։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250