Հասարակություն

Սաուդյան Արաբիան անապատի սրտում արհեստական լիճ կստեղծի

Adrine Nidelyan 1 րոպե 329 դիտում
Սաուդյան Արաբիան անապատի սրտում արհեստական լիճ կստեղծի

Սաուդյան Արաբիայի տարածքային զարգացման NEOM գործակալությունը հայտնում է, որ ներկայումս շարունակական աշխատանքներ են տարվում 2,8 կիլոմետր երկարությամբ արհեստական լիճ ստեղծելու ուղղությամբ։ Այն ստեղծվում է 2029 թվականի Ասիական ձմեռային խաղերի համար՝ «Տրոյեն» հանգստավայրում։

Լիճը գտնվելու է լեռնային տարածքում՝ Աքաբայի ծոցի ափից մոտավորապես 50 կիլոմետր հեռու, 1500-2600 մետր բարձրության վրա։

Բացի արհեստական ջրամբարից, որի մակերեսը խաղերի ժամանակ կվերածվի հսկայական սահադաշտի, մոտակայքում կկառուցվեն շքեղ հյուրանոց, բնակելի տարածք, ռեստորաններ, կոնֆերանսների և այլ միջոցառումների համար նախատեսված սրահներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250