Քաղաքականություն

Դա դժոխքի, դեպի երրորդ համաշխարհային պատերազմի ճանապարհ է․ Մեդվեդև

Edita 1 րոպե 579 դիտում
Դա դժոխքի, դեպի երրորդ համաշխարհային պատերազմի ճանապարհ է․ Մեդվեդև

Միացյալ Նահանգները կշարունակի երրորդ համաշխարհային պատերազմի իր ճանապարհը, եթե այս երկրի հաջորդ նախագահը յուղ լցնի ուկրաինական հակամարտության կրակի վրա։ RT-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։


«Եթե ԱՄՆ-ի նոր ղեկավարը մոլեգնությամբ զբաղվի ռուս-ուկրաինական հակամարտության կրակի վրա յուղ լցնելով, դա շատ վատ ընտրություն կլինի։ Քանի որ դա դժոխքի ճանապարհն է: Դա իսկապես ճանապարհ է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ», - ասել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը։


Նրա խոսքով՝ դա պետք է հասկանան ԱՄՆ նախագահի երկու թեկնածուները՝ և՛ Դոնալդ Թրամփը, և՛ Քամալա Հարիսը:


«Նա, ով պատերազմը շարունակելու որոշում կկայացնի, շատ վտանգավոր սխալ կգործի», - ընդգծել է Մեդվեդևը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից