Քաղաքականություն

Չենք բացառում օգնության ոչ մի տարբերակ, այդ թվում՝ Ուկրաինային զորքեր ուղարկելը. Ֆրանսիայի ԱԳՆ

Adrine Nidelyan 1,394 դիտում
Չենք բացառում օգնության ոչ մի տարբերակ, այդ թվում՝ Ուկրաինային զորքեր ուղարկելը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ի լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզի համար «կարմիր գծեր» չկան Ուկրաինային աջակցելու հարցում և հաստատել է, որ դա վերաբերում է նաև Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներին։


Ժան-Նոել Բարոն նշել է, որ Ուկրաինան պաշտպանական նկատառումներով կարող է օգտագործել ֆրանսիական հեռահար զենքեր` Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ: Սակայն նախարարը չի մանրամասնել,  արդյոք դրանք կիրառվել են, թե ոչ:


Բարոն նշել է, որ արևմտյան գործընկերները չպետք է որևէ սահմանափակում դնեն Ուկրաինային աջակցելու հարցում։


«Իհարկե, եթե մենք ցանկանում ենք ավելին անել, ապա ստիպված կլինենք ավելի շատ ծախսել, և ես կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք այս նոր մարտահրավերներին»,- հավելել է նա։


Հարցին, թե դա նշանակում է, որ Ֆրանսիան նույնիսկ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ներգրավել իր զորքերը, Բարրոն պատասխանել է, որ Փարիզը «չի բացառում որևէ սցենար»: Հիշեցնենք, որ այս դիրքորոշումը տարեսկզբին հնչեցրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Բարրոն նաև ասել է, որ Փարիզը «բաց» է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին միանալու, ավելի կոնկրետ հրավեր տալու գաղափարի համար։ «Մենք բաց ենք հրավերը տրամադրելու համար, և գործընկերներին ու դաշնակիցներին էլ,  աշխատում ենք մոտեցնել մեր  դիրքորոշմանը», - մեջբերել է BBC-ն նրա խոսքերը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250