Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավիահարված՝ Բեյրութի կենտրոնին․ զոհերի և վիրավորների թիվն աճում է

Edita 1 րոպե 157 դիտում

Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան հարված են հասցրել Բեյրութի կենտրոնում Բաստա շրջանում գտնվող բնակելի շենքին։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական թղթակցին:


Առնվազն 11 մարդ Է զոհվել, ևս 33-ը՝ վիրավորվել: Նման տվյալներ է ներկայացրել Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բեյրութի բժշկական աղբյուրները։


Ամբողջությամբ ավերվել է 8 հարկանի շենք, վնասվել են ևս հինգ հարակից շենքեր: Փրկարարների բրիգադները շարունակում են փլատակների ապամոնտաժումը պայթյունի վայրում։ Զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։


Ավելի վաղ Al Manar հեռուստաալիքը հայտնել էր, որ շաբաթ գիշերը իսրայելական մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ գրոհելով Հարեթ Հրեյքի, Ղբեյրիի և Շիյեի շրջանները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250