Քաղաքականություն

Պուտինը ստիպված է պատասխանել դրան․ Պեսկով

Edita 10 դիտում
Պուտինը ստիպված է պատասխանել դրան․ Պեսկով

Ռուսաստանի միջուկային դոկտրինի նորացման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը կարելի է գնահատել որպես ազդանշան Արևմուտքին: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Անշուշտ, այստեղ ոչ մի պատահականություն չի լինում։ Կա որոշակի օրինաչափություն»,-ասել Է Պեսկովը։


«Թեեւ նախագահ Պուտինը հանձնարարել է փոփոխություններ նախապատրաստել, որպեսզի մեր դոկտրինը համապատասխանի ներկայիս դիմակայության պայմաններին, որը հրահրում են արեւմտյան երկրները, բայց, այնուամենայնիվ, Պուտինը ստիպված է պատասխանել այն աննախադեպ էսկալացիային, որն առաջին հերթին հրահրում է Վաշինգտոնի հեռացող վարչակազմը», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:


ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա պետք է անընդհատ անել։


«Քանի որ նրանք ամեն անգամ ավելի անխոհեմ քայլեր են անում և առաջ են գնում՝ լարվածություն հրահրելով ուկրաինական հակամարտության շուրջ», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250