Քաղաքականություն

Իսրայելն ու Հեզբոլլահը կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters

Adrine Nidelyan 193 դիտում
Իսրայելն ու Հեզբոլլահը կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters

Միացյալ Նահանգները Լիբանանի պաշտոնյաներին ասել է, որ Իսրայելի և  «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է հայտարարվել մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանցի պաշտոնյային և արևմտյան դիվանագետին:


Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ, ըստ ամերիկյան կողմի, Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի պայմանների շուրջ։ Պորտալի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է վերահսկիչ հանձնաժողովի ստեղծում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը կվերահսկի դրա կատարումը և կվերացնի խախտումները։ 


«Միացյալ Նահանգները տեղեկացրել է լիբանանցի պաշտոնյաներին, որ հրադադարը կարող է «ժամերի ընթացքում» հայտարարվել», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:


Ինչպես երկուշաբթի գործակալությանը հայտնել է Լիբանանի խորհրդարանի փոխխոսնակ Իլյաս Բու Սաաբը, այլևս «լուրջ խոչընդոտներ» չկան 60 օր ժամկետով զինադադար հայտարարելու համար։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, առաջարկվող պլանի համաձայն՝ իսրայելական բանակը կլքի Լիբանանի հարավը, իսկ լիբանանցի զինվորականները կտեղակայվեն այդ տարածքում։ Բու Սաաբը նաև ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում լուծվել է հրադադարի վերահսկման հանձնաժողովի կազմի հարցը։


Երկուշաբթի օրը CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախնական հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնությանը, սակայն Իսրայելը ցանկանում է որոշակի վերապահումներ ներկայացնել և դրանք փոխանցել լիբանանյան իշխանություններին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250