Քաղաքականություն

Լարսում երթևեկությունը վերականգնվել է

Adrine Nidelyan 1 րոպե 534 դիտում
Լարսում  երթևեկությունը վերականգնվել է

ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Auroranews-ին հայտնել է , որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:


Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։


Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250