Հասարակություն

Վարորդներն ազատվում են աշխատանքից. քաղաքապետարան

Mariam Z. 522 դիտում
Վարորդներն ազատվում են աշխատանքից. քաղաքապետարան

Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներտեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևամի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:


Հավելենք` վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ Երևանի մի շարք վարչական շրջանների կանգառներում մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտի, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանից էլ հայտնում են, որ ըստ օրենքի վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Վստահեցնում են՝ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ ստեղծված իրավիճակին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից