Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանված և խոշտանգված մարմիններ` սիրիական հայտնի բանտի նկուղներում

Mariam Z. 1,421 դիտում

Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հաղթանակ տոնողների շարքում են նաև նրանք, որոնց ընտանիքիների ադամները, ընկերները, տևական ժամանակ եղել են անազատության մեջ՝ փակված լինելով բանտերում և այնտեղ կտտանքների ենթարկվելով: Այս մասին հայտնում  է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն այն բանտերի մասին է, որտեղ, արևմտյան մամուլի պնդմամբ, Ասադի վարչակարգն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլախոհներին, նրանց հարազատներին կտտանքների է ենթարկել:


Այս առումով առանձնացվել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող տխրահռչակ Սեդնայա բանտը, որը հաճախ կոչում էին «Մարդկանց սպանդանոց» և որը համարվում էր դաժան կտտանքների և մահապատիժների իրականացման օջախ:


Նոր հրապարակված կադրերում երևում են՝ շենքի նկուղներից հատուկ տոպրակների մեջ դուրս բերվող նեխած դիեր:


Այժմ, երբ այս բանտերից ազատվածները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և սահմռկեցուցիչ մանրամասներ են պատմում ճաղերի հետևում կյանքի մասին, կտտանքների կազմակերպիչները կարող են շուտով պատասխանատվության ենթարկվել:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250