Քաղաքականություն

Թրամփը մտադիր է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ

Mariam Z. 450 դիտում
Թրամփը մտադիր է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմն առաջարկել է Իրանին զսպելու ծրագիր, որը կներառի Իսրայելի օդուժի հարվածները նրա միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զենքեր», որոնք կարող են ոչնչացնել իրանական միջուկային օբյեկտները, գրում է հրատարակությունը։


Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամները դիտարկում են երկու տարբերակ՝ արձագանքելու Իրանի կողմից միջուկային զենքի պոտենցիալ զարգացմանը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։ Առաջինը ներառում է ռազմական ճնշում՝ «ավելի շատ» ամերիկյան զորքեր և տեխնիկա ուղարկելով Մերձավոր Արևելք, զենք վաճառելով Իսրայելին հարվածների համար և խստացնելով Իրանի դեմ պատժամիջոցները: Երկրորդ տարբերակը «ռազմական ուժի սպառնալիքն» է՝ զուգորդված պատժամիջոցների ավելացման հետ։


 Նորընտիր նախագահը, ցանկանում է իրականացնել մի ծրագիր, որը չի հանգեցնի նոր պատերազմի բռնկման, հատկապես այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերին։


Լրատականի տվյալներով՝ Իրանն այժմ ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան՝ մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250