Քաղաքականություն

«Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան». Պուտին

Mariam Z. 695 դիտում
«Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան». Պուտին

Դուք շատ կուզենայիք, որ Ռուսաստանը թուլացած դիրքերում լիներ, բայց ես այլ տեսակետ ունեմ։ Նման պատասխան է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկական NBC-ի լրատվականի թղթակցի հարցին, որ ասել էր, որ Ռուսաստանը չի հասել կենտրոնական ռազմական օկրուգի նպատակներին եւ կորցնում է գեներալներ։


Պուտինը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ, սակայն ռուսական բանակի մարտունակությունն աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա է։


«Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան, Ռուսաստանը հզորացել է և դարձել իսկապես ինքնիշխան երկիր։ Եկեք չնայենք ուրիշների կարծիքներին»,- հավելել է Պուտինը:


Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Ռուսաստանի հիմնական խնդիրն էր թույլ չտալ այնտեղ ահաբեկչական անկլավի ստեղծումը։ Այս նպատակը իրագործվել է: Նա նաև հիշեցրել է, որ այնտեղ ՌԴ ցամաքային զորքեր չեն եղել, միայն ռազմաբազաներ են եղել։


Պատասխանելով Ռուսաստանի թուլության մասին հարցին՝ Պուտինը մեջ է բերել Մարկ Տվենի խոսքերը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ ուռճացված են»:


Պատասխանելով գեներալ Իգոր Կիրիլովի դեմ մահափորձի մասին NBC-ի լրագրողի հարցին՝ Պուտինը նշել է, որ սա ահաբեկչություն է, որը տեղի է ունեցել մեծ թվով մարդկանց համար վտանգավոր եղանակով։


«Մենք երբեք չենք լսել նման ահաբեկչական հարձակումների դատապարտում»- ընդգծել է Պուտինը։



Հարցին, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է Կիևի հետ փոխզիջման գնալ, Պուտինը պատասխանել է. «Քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է, Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների»


Պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի վերջին Կիևի հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն Բորիս Ջոնսոնը՝ «տարօրինակ սանրվածքով մարդը», արգելել է Ուկրաինային հաշտություն կնքել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250