Ռազմական

«Լուրջ խնդիրներ կունենանք»․ ՆԱՏՕ-ից նախազգուշացնում են

Edita 1 րոպե 712 դիտում
«Լուրջ խնդիրներ կունենանք»․ ՆԱՏՕ-ից նախազգուշացնում են

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է պաշտպանական ծախսերի ավելացման, պաշտպանական արդյունաբերության ամրապնդման եւ արտադրության ընդլայնման անհրաժեշտության մասին: 


Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն առայժմ բավարար քանակությամբ ռազմական արտադրանք չի արտադրում երկարաժամկետ հեռանկարում իրեն պաշտպանելու համար:


«Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, չորս-հինգ տարի հետո մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- ասել է Ռյուտեն:


Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս դժվար թե հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա:


«Հիմա մենք վախենալու կարիք չունենք, սակայն երկարաժամկետ հեռանկարում ես անհանգստացած եմ», - հավելել է գլխավոր քարտուղարը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250