Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհեր և վիրավորներ․ Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումներ են սկսվել

Vika B. 1 րոպե 1,317 դիտում

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել թալիբների և պակիստանցի սահմանապահների միջև:


Բախումները շարունակվում են Աֆղանստանի արևելյան Հոսթ և Պակտիկա Նահանգներում ՝ Պակիստանի հետ սահմանին ։ «Թալիբան»- ի ուժերը Պակիստանի հետ սահմանին մի քանի անցակետ են գրավել։


Զոհվել են 19 պակիստանցի զինվոր և 3 աֆղանցի։


Առավոտյան թալիբները ռազմական գործողություն են սկսել Պակիստանի հետ սահմանին՝ ի պատասխան Աֆղանստանի Պակտիկա նահանգում «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորման բազաներին այդ երկրի ռազմաօդային ուժերի հարվածին: «Թալիբան»- ի ներկայացուցիչները պնդում են, որ Պակիստանի ավիահարվածի հետևանքով Արևելյան Աֆղանստանին զոհվել է 46 մարդ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250