Քաղաքականություն Կարևոր

150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյան

Vika B. 826 դիտում

Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել։ Այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։


Այս սակագինը, վստահեցնում է Ավինյանը, կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հաջորդող տարիներին կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։


«Մենք որոշել ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ ուղևորությունների փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով»,- ասել է Ավինյանը։


Ըստ նրա՝ սակագնի այս բարձրացումը քաղաքային իշխանություններին թույլ կտա լուծել տարբեր խնդիրներ, օրինակ, նոր կանգառասրահներ տեղադրել և այլն։


Մանրամասները` տեսանյութում:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250