Հասարակություն

Մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել. Փայլան

Gohar Vardanyan 613 դիտում
Մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել. Փայլան

Միջանցքից բոլորս ենք օգտվելու, մենք պետք է խաղաղության կողմից լինենք, որ անվտանգությունը շահենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։


«Միջանցը, որը կոչում ենք խաղաղության խաչմերուկ, անցնում է Թուրքիայով, Հայաստան, Ադրբեջան։ Այս ճանապարհից բոլորս ենք շահելու։ Եթե Թրամփը ներդրում առաջարկի այս ճանապարհի համար, ապա միայն հայերը չէ, բոլորն են շահելու։ Օդուղիներ են լինելու, ապրանքներ են անցնելու, և դա լինելու է անվտանգության երաշխիք բոլորիս համար, քանի որ այդպես սահմաններն են բացվելու և մեծանալու է մեր տնտեսությունը, երկու կողմն էլ օգտվելու են։

Մենք պետք է խաղաղության կողմից լինենք, քանի որ զենքի մրցույթը շահել չենք կարողանա, մենք 2,5 միլիոն ենք, բայց խաղաղությունով կարող ենք անվտանգությունը շահել»,- ասել է Փայլանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից