Քաղաքականություն

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

Mariam Z. 336 դիտում
Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։


«Զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այսպես նա պատասխանել է հանրապետության տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածին Իրանի արձագանքի մասին հարցին, որը ենթադրաբար քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին բանակցությունների ժամանակ։


Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու շուրջ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է ակտիվացնել Վաշինգտոնի ջանքերը՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ Միևնույն ժամանակ Թրամփը հնարավոր է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման հնարավորությունը և հայտարարել Թեհրանի հետ մեծ գործարք կնքելու ցանկության մասին։ Թրամփը հրամանը ստորագրել է Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250