Քաղաքականություն

Երբ կհանվեն Լավրովի դեմ պատժամիջոցները

Gohar Vardanyan 527 դիտում
Երբ կհանվեն Լավրովի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը Էր-Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև վերջին բանակցությունների ժամանակ չի բարձրացվել, սակայն կողմերը պետք է «շատ թեմաներ» քննարկեն ապագայում, գրում է РИА Новости–ն:

«Մենք դեռ քննարկումների այդ մակարդակի վրա չենք, բայց, իհարկե, ապագայում շատ թեմաների մասին պետք է խոսենք: Այդ գործընթացը դեռ չի էլ սկսվել, այսօր մենք միայն պայմանավորվածություն ձեռք բերեցինք երկխոսություն սկսելու շուրջ»,- լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացման մեխանիզմը և Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետագա քայլերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից