Հասարակություն

«Անորա»-ն արժանացել է «Օսկար»-ի` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում

Adrine Nidelyan 1,176 դիտում
«Անորա»-ն արժանացել է «Օսկար»-ի` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում

Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, ռուս դերասաններ Մարկ Էյդելշտեյնը, Յուրա Բորիսովը, Ալեքսեյ Սերեբրյակովը և Դարյա Եկամասովան, արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։


Ինքը՝ Բեյքերը, ստացել է լավագույն ռեժիսորի արձանիկը, Մայքի Մեդիսոնը նույնպես ստացել է մրցանակ՝ կնոջ լավագույն դերակատարման համար


Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է հինգ մրցանակի։


Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։


«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250