Քաղաքականություն

Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ. Կոստանյանը՝ 30 կմ ոռոգման ջրագծի մասին

Vika B. 105 դիտում
Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ. Կոստանյանը՝ 30 կմ ոռոգման ջրագծի մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է,  2024 թվականի ընթացքում Երևանում շուրջ 30 կմ ոռոգման ջրագիծ է կառուցվել:


«Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ, բայց թե՛ մինչև 2018թ. և թե՛ դրանից հետո որոշ շրջան, տնկվել են ծառեր՝ չունենալով ոռոգում: Շատ դեպքերում կարող եք ականատես լինել, որ ծառեր չկան»,- հայտնել է Կոստանյանը:


Նա նաև խոսել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացի մասին:


«Մասնագետների լայն շրջանակի կողմից կա դիրքորոշում, որ կենսունակության ավարտին մոտ ծառերը, որոնք իրենց գործառույթները չեն կատարում, պետք է փոխարինվեն»,- ասել է նա։


Ըստ նրա, ոչ միայն Երևանում, այլև մարզերում տնկվել են ծառեր՝ առանց ոռոգման համակարգի ցանցի կարգավորման, արդյունքում՝ այդ ծառերն ուղղակի չորացել են։


«Նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել: Նորքի երբեմնի այգիներում, շատ բարդ ռելիեֆում իրականացրինք ծառատունկ, և այդ բարդ ռելեֆիային պայմաններում նաև ոռոգման համակարգ ենք անցկացրել, որ հետագայում որևէ խնդիր չունենանք»,- եզրափակել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250