Ռազմական

Ուկրաինայի բյուջեն չի բավարարի. Զելենսկի

Mariam Z. 1 րոպե 404 դիտում
Ուկրաինայի բյուջեն չի բավարարի. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։


«Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- ասել է նա:


Նրա կարծիքով՝ ուկրաինական բանակի համար միջոցներ հատկացնելու հատուկ ծրագրեր պետք է լինեն։


«Եվրոպան պետք է ֆինանսավորի նրանց: Իդեալում` Եվրոպան և Ամերիկան: Բայց ներկա պայմաններում ես ավելի շատ հույս կդնեի Եվրոպայի վրա»,- ընդգծել է Զելենսկին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250