Քաղաքականություն

Իրանագետը՝ Հայաստան Ադրբեջան հնարավոր պատերազմի մասին

Adrine Nidelyan 1,691 դիտում
Իրանագետը՝ Հայաստան Ադրբեջան հնարավոր պատերազմի մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։


Այս առումով արհեստածին Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։


Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա միանաշնակորեն հեշտ և հաղթական ելքը Բաքվի բաշիբոզուկների համար, ինչը հղի է անձամբ Բաքվի բռնապետի իշխանության սասանման վտանգով։


Հետևաբար, Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել։


Այս առումով թշնամու զսպման շատ արդյունավետ գործիքակազմ կարող է դառնալ բոլոր ուղղություններով այնպիսի ներհայաստանյան պատրաստությունը, որի պայմաններում Հայաստանի վրա հարձակման դեպքում Բաքվի բարբարոսական վարչախումբը աներկբայորեն բախվելու է հենց լայնածավալ և անկանխատեսելի ելքով պատերազմի, ինչի ցանկությունը իրականում չունեն ո՛չ արհեստածին Ադրբեջանի հասարակությունը, ո՛չ էլ Բաքվի բռնապետն անձամբ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250