Ռազմական

ԱՄՆ ՊՆ նախարարի հրամանն` Իրանի սպառնալիքների ֆոնին

Mariam Z. 1 րոպե 664 դիտում
ԱՄՆ ՊՆ նախարարի հրամանն` Իրանի սպառնալիքների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է ուժեղացնել Ամերիկայի օդուժը Մերձավոր Արևելքում՝ Իրանի սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին ասված է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելի հայտարարության մեջ։


Պարնելն ասել է, որ հրամանը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղություն ուժի միջոցով» հրահանգին համապատասխան։ Հեգսեթը հրամայել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ծովային դիրքն ամրապնդել ավիակիրներով և «հավելյալ էսկադրիլիաների և այլ օդային միջոցների տեղակայմամբ, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները»:


«Միացյալ Նահանգները և նրա գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ տարածաշրջանային անվտանգությանը Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության գործողությունների տարածքում և պատրաստ են արձագանքել ցանկացած պետական ​​կամ ոչ պետական ​​գործողության, որը նպատակ ունի ընդլայնել կամ սրել հակամարտությունը տարածաշրջանում»,- ասել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250