Քաղաքականություն

Թրամփի որոշման պատճառով աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են միլիարդավոր դոլարներ

Adrine Nidelyan 1 րոպե 686 դիտում
Թրամփի որոշման պատճառով աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են միլիարդավոր դոլարներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից հետո աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 208 միլիարդ դոլար։


Ըստ Bloomberg-ի՝ Թրամփի կողմից լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը համաշխարհային շուկաներում կտրուկ անկում է առաջացրել։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է 208 միլիարդ դոլարով, նրանց կեսից ավելիի միջին կորուստը կազմում է 3,3 տոկոս:


Ամենամեծ կորուստները կրել են.


Մարկ Ցուկերբերգ՝ 17,9 միլիարդ դոլար Meta-ի բաժնետոմսերի 9% անկումից հետո


Ջեֆ Բեզոս՝ 15,9 մլրդ դոլար, Amazon-ի բաժնետոմսերը նույնպես 9%-ով էժանացել են


Իլոն Մասկ՝ 11 միլիարդ դոլար մեկ օրում, ընդհանուր առմամբ 2025 թվականին նա արդեն կորցրել է 110 միլիարդ դոլար


Տեխնոլոգիական հսկաները, ներառյալ Apple-ը և Nvidia-ն, վերջին մի քանի օրվա ընթացքում կորցրել են $6 տրլն։ Մի շարք ընկերությունների շուկայական արժեքը իջել է 3 տրիլիոն դոլարից։


Վերլուծաբանները սա անվանում են «տեխնոլոգիայի ամենավատ սցենարը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից