Քաղաքականություն

Նրանց ներկայությունը չի նպաստի այս տարածաշրջանի անվտանգությանը․ Արաղչի

Ofelya 249 դիտում
Նրանց ներկայությունը չի նպաստի այս տարածաշրջանի անվտանգությանը․ Արաղչի

Մեր քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համակարգված է, մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում։


«Մեր քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համակարգված է, մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է երեք երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեք երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան: Այդ մեխանիզմի նիստերն անցկացվել են, բայց, իհարկե, Վրաստանում մեր բարեկամները դեռ որոշ կասկածներ ունեն։ Հուսով եմ, որ այդ կասկածները կլուծվեն հետագա հանդիպումների ժամանակ: Իրանի և Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ այս տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»,- ասել է նա։


Ըստ Արաղչիի՝ օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստի այս տարածաշրջանի անվտանգությանը։


«Ավելի շուտ, դա վնասակար կլինի։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ «3+3» ձևաչափի և երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում կարող են լուծվել Կովկասի երկրների հարցերը»,- ընդգծել է նա։


Իրանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրին՝ նշելով, որ իրենք աջակցում ենք պայմանագրին և կարծում, որ դրա ստորագրմամբ տարածաշրջանը նոր փուլ կմտնի․


«Իրանը և Ռուսաստանը ուրախ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնության կապակցությամբ։ Մենք հուսով ենք, որ այն շուտով կստորագրվի։ Մենք հավատում են, որ այս համաձայնությամբ տարածաշրջանում նոր էջ կբացվի, իսկ տնտեսական, քաղաքական և այլն կապերն ավելի հստակ ձև կստանան»,- հավելել է նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250