Ռազմական

Ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը

Julya 1 րոպե 464 դիտում
Ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը

F/A-18 Hornet կործանիչը Կարմիր ծովում ընկել է ամերիկյան միջուկային USS Harry Truman ավիակրի տախտակամածից։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին։ Ինքնաթիռը խորտակվել է, մեկ նավաստի վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։


Ըստ մամուլի ծառայության՝ F/A-18E-ը քարշակում էին անգարում, երբ անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Դրա հետևանքով կործանիչն ու տրակտորը ծովն են ընկել։ Տուժած նավաստին թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հավել են, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։


CNN-ի տվյալներով՝ մեկ F/A-18 կործանիչն արժե ավելի քան 60 միլիոն դոլար։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250