Ռազմական

ՌԴ-ն Կուրսկի շրջանում զոհված վարձկանների մասին տեղեկատվություն է հասցրել

Vika B. 1 րոպե 476 դիտում
ՌԴ-ն Կուրսկի շրջանում զոհված վարձկանների մասին տեղեկատվություն է հասցրել

Ռուսաստանի իշխանությունները Կուրսկի շրջանում զոհված օտարերկրյա վարձկանների մասին տեղեկատվությունը, որոնք կռվել են Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում, հասցրել են իրենց պետությունների ղեկավարությանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։


«Մենք առավելագույնս լուսաբանել ենք այն մասին, թե քանի օտարերկրյա վարձկան է եղել Կուրսկի շրջանի տարածքում և քանի զոհ է եղել նրանց մեջ։ Մենք նաև այդ երկրներին տեղեկացրել ենք, որ իրենց քաղաքացիները Ռուսաստանի տարածքում զբաղվել են ահաբեկչական գործունեությամբ», - ասել Է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսոքով` Ուկրաինայի զինված ուժերի շարքերում օտարերկրյա վարձկանների մահվան լայն լուսաբանումը կարող է կրճատել այն օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնք գումար են վաստակում նման հակամարտություններից:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250