Ռազմական

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է տվյալներ՝ 3-օրյա հրադադարի վերաբերյալ

Julya 1 րոպե 192 դիտում
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է տվյալներ՝ 3-օրյա հրադադարի վերաբերյալ

Ռուս զինվորականները սահմանված եռօրյա ժամկետում հատուկ ռազմական գործողության գոտում խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված սահմանագծում և դիրքերում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ առաջարկել էր եռօրյա հրադադար հաստատել:


Ըստ Ռուսաստանի ՊՆ հայտարարության՝ հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն այն խախտել են 14 043 անգամ և 5 անգամ փորձել են խախտել երկրի պետական սահմանը։ 


Գերատեսչությունից նաև հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն արձագանքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից թույլ տրված խախտումներին և համարժեք գործել ստեղծված իրավիճակին»։ 





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից