Քաղաքականություն

Քրեական հետապնդում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով

Ofelya 217 դիտում
Քրեական հետապնդում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:


«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրին ՔԿ-ից:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։ Մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել էր մեկ անձ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250