Ռազմական

Դաժան բախումներ` Տրիպոլիում

Vika B. 1 րոպե 305 դիտում
Դաժան բախումներ` Տրիպոլիում

Տրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Այս մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:


«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական ​​բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման ապարատը, շարունակվող բախումների պատճառով»,- հայտնել են ՆԳՆ-ից:


Բախումները սկսվել են շտաբի պետ Աբդելղանի ալ Քիքլիի սպանությունից հետո։ Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարա և Սալահ ադ Դին շրջաններում ինտենսիվ կրակոցներ են լսվել։ Ներկայումս քաղաք է բերվում մեծ քանակությամբ զինտեխնիկա։


Մայրաքաղաքի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից