Ռազմական

Ուկրաինայի շրջանները ռմբակոծվում են․ կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ․ Զելենսկի

Ofelya 1 րոպե 491 դիտում
Ուկրաինայի շրջանները ռմբակոծվում են․ կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ․ Զելենսկի

Կիևը, Կիևի մարզը և ևս 11 շրջան Ռուսաստանի Դաշնության  ԶՈւ-ի կողմից ենթարկվել են  ռեկորդային հարձակման։ Այս մասին իր Telegram-ալիքում հրապարարակում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Հարձակման հետևանքով վնասվել են շենքեր, հանրակացարաններ և ձեռնարկություններ։ Մահացածների և վիրավորների թվում կան երեխաներ։ ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում է Պուտինին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։




Հիշեցնենք՝ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանը ռեկորդային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով գրեթե 300 անօդաչու թռչող սարք և բազմաթիվ հրթիռներ։ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է թշնամու թիրախների զգալի մասը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250