Քաղաքականություն

ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ հարվածները հասցվել են բուժհաստատություններին

Ofelya 1 րոպե 1,206 դիտում
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ հարվածները հասցվել են բուժհաստատություններին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով Կուրսկում մի քանի բժշկական հաստատություններ վնասվել են։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Եկատերինա Պիսմեննան, գրում է «ՏԱՍՍ»-ը։


«Ուկրաինայի  բարբարոսական  հարձակման հետևանքով Կուրսկ քաղաքի մի քանի բժշկական հաստատություններ վնասվել են։ Որոշ հարվածներ ուղիղ հարվածել են հիվանդանոցային բաժանմունքների պատուհաններին։ Բարեբախտաբար, ոչ մի հիվանդ կամ բժշկական անձնակազմի անդամ չի տուժել»,- հայտնել է նա։


Հավելենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնել է, որ գիշերը ՌԴ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու թռչող սարք՝ 15 անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզում, 12-ը՝ Կուրսկի մարզում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250